Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ Բաքվի ջարդերի ժամանակ հայերին պատանդ են պահել, նետել Կասպից ծովը (Տեսանյութ)

Հունվար 20,2017 15:49

1990թ. Բաքվում հունվարի 13-19-ը կազմակերպված հայերի ջարդերի առնչությամբ նոր փաստեր են ի հայտ եկել: Մասնավորապես՝ հայերին գերի են պահել, կտտանքների ենթարկել, իսկ լաստանավերով փրկվել փորձողներին՝ նետել ծովը: Այս մասին այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ նախագծի շրջանակում հավաքագրվել են Բաքվի ջարդերից փրկվածների, ականատեսների վկայությունները. «Մեկնել ենք ԱՄՆ, որտեղ ջարդերից հետո 60.000 հայ է հաստատվել, եւ 150 հոգու տեսագրել: Արդյունքում ունենք եռալեզու ֆիլմ՝ «Մեկ դար տեւող ցեղասպանություն. Բաքվի սեւ հունվարը»: Նոր փաստեր են ի հայտ եկել: Փրկվածը պատմել է, որ հունվարից հետո հայերը որպես պատանդ են պահվել: Մի կին, որն ապրում է ԱՄՆ-ում, մեկ տարի պահվել է որպես պատանդ, նրա հետ միասին՝ ռուս զինվորականներ: Նա հրաշքով է փրկվել, եւ յոթ տարի է՝ անկողնում պառկած է»:

Մարինա Գրիգորյանը նշեց՝ պարզվել է նաեւ, որ դեպի Թուրքմենիա ուղեւորվող Լաստանավից հայերին նետել են Կասպից ծովը, սակայն պարզ չէ, թե քանիսն են զոհ գնացել այդ վայրագությանը: Բացահայտվել է նաեւ, որ Բաքվում հայերի դեմ հարձակումների փաստով որոշ քրեական գործեր են հարուցվել: Թեեւ այդ մասին պահպանվել են փաստաթղթեր, բայց գործերը կարճվել են:

Մարինա Գրիգորյանը ներկայացրեց նաեւ նոր գիրք, որը ստեղծվել է փրկված հայերի հետ հարցազրույցների հիման վրա եւ ամփոփում է վերջիններիս վկայությունները: Այժմ պատրաստվում է գրքի երկրորդ հատորը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031