ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 16-20.01.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 830.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 286.14 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հզ.դրամ գումարով և հաշվարկվել է 196.14հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Կարդացեք նաև
Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի ծառահատման համար կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 80.14հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ 4 հատված ծառի համար հաշվարկվել է 74.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է: Բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 3 ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 42.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝
Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից ՝
Շիրակի և Երևանի տարածքային բաժնի կողմից մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամի վարչական տուգանքների որոշումներ:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Հողերի պահպանության ոլորտ՝
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 30.0հզ.դրամի, որից ՝
Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 200.0հազ.դրամի. որից՝
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 90.0 hազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար՝
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 83 հատ/46.0կգ/ սիգ տեսակի տիրազուրկ թարմ ձուկ`
Երևանի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 83 հատ /46.0կգ/ սիգ տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն և Նորքի տուն-ինտերնատ:
ԲՊՏ վարչարարության և փորձաքննության բաժնի կողմից դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել 5 վարչական տուգանքի որոշում՝ 400.0հազ.դրամ ընդհանուր գումարի չափով և 4 վնասի փոխհատուցման որոշում՝ 166.5հազ.դրամ ընդհանուր գումարի չափով:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6 մլն.դրամ:
ՀՀ բնապահպանության նախարարություն