Լրահոս
Օրվա լրահոսը

58 ադրբեջանցու զրկել են քաղաքացիությունից՝ ահաբեկչական խմբավորումներում մասնակցելու համար

Հունվար 20,2017 15:04

Այսօր «Բլից ինֆո» ակումբում Razm.info կայքի վերլուծաբանները, խոսելով ահաբեկչական խմբավորումներում կովկասյան տարածաշրջանից մասնակցության մասին, ասացին, որ լուրջ դերակատարում այդտեղ ունեն հատկապես Ադրբեջանի քաղաքացիները:

Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանի միգրացիայի ծառայության տվյալներով՝ 2016-ի ընթացքում Ադրբեջանի 58 քաղաքացու զրկել են քաղաքացիությունից՝ ահաբեկչական խմբավորումներում մասնակցության մեղադրանքով. «Իրականում, եթե վերլուծենք սակավ տվյալները, միայն դիտարկենք 2013-2014-ին սպանված ադրբեջանցի զինյալների թիվը, որը մոտ 100-150 էր, տվյալները շատ ավելի շատ են, քան այդ 58-ը, որ նշվում է: Ադրբեջանից ահագին շատ ահաբեկիչներ կան Իսլամական պետություն խմբավորման կազմում, կան նաեւ ահաբեկչական այլ խմբավորումներում եւ այդ թվերը դուրս են մնում վիճակագրական տվյալներից»:

Տարոն Հովհաննիսյանն ասաց՝ միտումներ են նկատվում, որ նրանցից ոմանք վերադառնում են. «Սիրիայում վերջին շրջանում ահաբեկչական խմբավորումները իրենց դիրքերը զիջում են եւ վտանգ կա, որ նրանք կարող են վերադառնալ իրենց երկրներ: Ադրբեջանի պարագայում էլ կարող են վերադառնալ եւ դա ապակայունացման կտանի»:

Վլադ Վարդանյանի խոսքերով՝ վրացիները նույնպես ակտիվ մասնակցում են այդ խմբավորումներում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031