Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պատվիրակությանը` դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, քննարկվել են դատաիրավական ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ