Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանի համար հասկանալի չէ Սեյրան Օհանյանի «աբիժնիկի» կերպարը (Տեսանյութ)

Հունվար 20,2017 13:20

«Մենք լավ գիտակցում ենք մեր հնարավորություններն ու կարողությունները եւ ավելորդ հավակնություններ չունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայացք» մամուլի ակումբում ասաց Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա կարծում է, որ անցած տարիների ընթացքում ՀՀԿ-ի եւ ՀՔԴՄ-ի համագործակցությունն անպտուղ չի եղել: Ենթադրում է, որ այդ կարծիքին են նաեւ ՀՀԿ-ի գործընկերները: Բայց ՀՀԿ-ն դեռ ինքն իր ներսում հստակեցումների կարիք ունի: Խոսրով Հարությունյանն առայժմ ՀՀԿ-ից առաջարկ դեռ չի ստացել: Հարցին`հնարավոր է միավորվեք ՀՀԿ-ի հետ, կուսակցությունների խոշորացումների ֆոնին, ասաց`ժամանակը ցույց կտա:

Խոսրով Հարությունյանը նորմալ է վերաբերվում Գագիկ Ծառուկյանի վերադարձին քաղաքականություն: Ինքն այն կարծիքին չէ, որ Ծառուկյանի վերադարձը համաձայնեցված է իշխանության հետ. «Նրա հայտարարությունից երեւում է, որ ինքն է որոշում կայացրել վերադառնալու»: Ներկայումս ուրվագծվող կամ արդեն ձեւավորված շատ դաշինքներ համարում է նախընտրական, որոնք ի վերջո կավարտվեն հետընտրական ապահարզանով:

Թե ի՞նչ որակի ընտրություններ են մեզ սպասվում` տեսանյութում

Aravot.am-ի հարցին`իր համար տեսանելի՞ է ապագա խորհրդարանի պատկերը, Խոսրով Հարությունյանն ասաց`մեկ շաբաթ հետո հետընտրական պատկերը պարզ կլինի. այս պահին դեռ նախընտրական պատկերն է ձեւավորվում: Ֆավորիտներ անպայման կլինեն: ՀՀԿ-ն, ըստ նրա, կպահպանի իր առաջնային դիրքերը: Չի կարող ասել`առաջի՞ն փուլով կավարտվեն ընտրությունները, թե՞ երկրորդ փուլ կլինի: Բայց ինքը ձեռքբերում կհամարի, եթե քաղաքական ուժերը ներկայանան խնդիրները լուծելու, արատները վերացնելու սեփական ծրագրերով: Խոսքը ոչ թե ի՞նչ անելու, այլ ինչպե՞ս անելու մասին է: Իսկ եթե ընդդիմադիր ուժերը շարունակեն ասել`ի՞նչ ուզում է լինի, միայն ամեն ինչ անենք, որ ՀՀԿ-ն գնա, Խոսրով Հարությունյանի կարծիքով, հանրությանը շատ բարդ իրավիճակի առաջ կանգնեցնենք հետընտրական շրջանում: Նա անլուրջ է համարում ընդդիմադիրների այն հայտարարությունները, որ ՀՀԿ-ն գնա, ամեն ինչ իր տեղը կընկնի:

Պատասխանելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքականություն մուտքին վերաբերող հարցին, Խոսրով Հարությունյանն ասաց. «Երեկ իշխանության մեջ էինք, այսօր բարիկադների մյուս կողմում. այնպես չէ, որ սա հիմնավորված է: Ինձ համար հասկանալի չի աբիժնիկի կերպարը»: Հիշեցնում է`ժամանակին իր անհամաձայնությունը իշխող կուսակցության հետ արտահայտել եւ դուր են եկել իշխանությունից: Այժմ շատ բաներ իր համար մեկնաբանելի են, ըմբռնելի, բայց ոչ արդարացված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031