Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Ադիբեկ Բադեյանը իր վարած ВАЗ 21010 մակնիշի 34 ՍZ 983 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվելով՝ հայտնվել ջրահեռացման համար նախատեսված ջրատարում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com –ի կայքում