Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն կարող է ԱՄՆ-ին եւ ՌԴ-ին մոտեցնող պլատֆորմ դառնալ». Արման Նավասարդյան

Հունվար 20,2017 11:51

«Լուրջ փոփոխություններ կարող են լինել: Նա գլխավորելու է մի երկիր, որը ՌԴ-ի հետ առճակատման մեջ է: Այդ երկրներն են, որ պետք է  կարողանան «տոն տալ» աշխարհաքաղաքական մյուս երեւույթներին, այդ թվում՝ Չինաստանի առնչությամբ, որի հետ կարծես թե ԱՄՆ-ն խնդիրներ է ունենալու»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի սպասվելիք երդմնակալությանը, ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Թե ինչ հունով կզարգանան ռուս-ամերիկյան հարաբերությունները, ըստ նրա՝ դրականը կգերակշռի. «Թրամփի հայտարարությունների մի մասը փաստում է, որ խնդիրները կարող են դրական լուծումներ ստանալ, մասնավորապես՝ ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցների մասով: Եթե Թրամփը որոշ չափով կարողանա դրանք վերացնել, դրությունը կփոխվի դրական առումով: ՌԴ-ն էլ տրամադրված է երկխոսության»:

Ըստ Արման Նավասարդյանի՝ ռուս-ամերիկյան հարաբերություների բարելավումը ՀՀ-ի շահերից է բխում. «Շատ բան կախված է ՀՀ դիվանագիտության ճկունությունից: ՀՀ-ն կարող է դառնալ պլատֆորմ, որը կարող է մոտեցնել ԱՄՆ-ին եւ ՌԴ-ին»:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031