Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական տնտեսական ծրագրերը ձևական բնույթ ունեն. «Հայոց Աշխարհ»

Հունվար 20,2017 11:42

Երկու անգամ՝ 2003 եւ 2012 թվականների խորհրդարանական ընտրություններից առաջ, «Հայոց Աշխարհ»-ն ուշադիր ուսումնասիրել եւ իր էջերում մեկնաբանել է հիմնական բոլոր կուսակցությունների եւ դաշինքների տնտեսական ծրագրերը։ Այս անգամ ե՛ւ ինքներս նման բան չենք անի, ե՛ւ ուրիշներին էլ խորհուրդ չենք տա. զբաղմունքն այդ գործնականում անիմաստ է։

1995 թվականին, ցանկության դեպքում կարելի էր հասկանալ, թե ինչը ով է գրել. ով է սոցիալիստ, ով՝ ազատական, ով՝ պետականամետ, իսկ ով՝ արմատական ու հեղափոխական։ Իսկ 2003-ին տարբերություններ արդեն գրեթե չկային։ Ներկայումս տարբերությունները բոլորովին վերացել են։
Տպավորություն է ստեղծվում, թե ծրագրային փաստաթղթերի հեղինակները, որոնք գտնվում են քաղաքական դաշտի հակադիր ծայրերում, պարզապես արտագրում են միմյանցից։ Ափսոս է տեղը, այլապես բնավ դժվար չէր լինի մեջբերել մի կույտ արտահայտություններ, որոնք իրարից ոչնչով չեն տարբերվում, բացի ստորագրությունից։ Սակայն ոչ ոք, իհարկե, ոչ մեկից չի արտագրում. պարզապես մարդիկ միանման են մտածում երկրի իրական խնդիրների մասին։

Կարդալ կուսակցությունների տնտեսական ծրագրերը (քանի որ մենք տեսել ենք դրանցից բնավ ոչ բոլորը, ապա համենայն դեպս վերապահություն անենք. կուսակցություններից շատերի) նույնն է, թե պտտեցնել բուդդայական աղոթքների գլանը. շրջանաձեւ կրկնվում են միեւնույն հմայախոսությունները, միեւնույն վերամբարձ մտքերը։

Աջակցել հայրենի արտադրողին, պայքարել աղքատության դեմ… Եթե կարդաս այդ ամենը՝ առանց խորամուխ լինելու, կարելի է թուլանալ ու քնել։ Իսկ եթե մտամուխ լինես, ապա տեղնուտեղը կհասկանաս, որ եթե գրված այդ ամենը արվի, ապա աղետից խուսափել չի հաջողվի։

Հայրենի արտադրողին աջակցելը, մեր քաղաքական գործիչների պատկերացմամբ, ամենատարբեր արտոնությունների տրամադրումն է նրան եւ ներկրումի ամեն կերպ սահմանափակումը։ Բայց արտոնությունները հենց այնպես չեն առաջանում. նշանակում է՝ դրանք լինելու են մեր՝ ամենքիս գրպանի հաշվին։ Եվ ներկրման վրա ճնշումն էլ կհարվածի դարձյալ մեր գրպաններին։ Փոքր-ինչ կթեթեւացնի մեզանից ոմանց կյանքը՝ նկատելիորեն վատացնելով մնացած բոլորինը. ապշեցուցիչ պետական իմաստնություն։

Աղքատության դեմ պայքարը, որպես կանոն, տեսնում են այն բանի մեջ, որ դարձյալ գանձարանից փող խոստանան կարիքավոր մարդկանց. հենց խոստանան, այլ ոչ թե տան, քանզի այդքան փող գանձարանում չկա։ Աղքատների վիճակը դրանից չի լավանա, իսկ երկրինն ընդհանուր առմամբ է՛լ ավելի կվատանա. բյուջեն առանց այդ էլ ճռռում է խնդիրների բեռան տակ, եկեք մի խուրձ էլ ավելացնենք վրան։

Այդօրինակ երանավետ հիմարություններ քաղաքական գործիչները հայտնում են երկու պատճառով։ Նախ՝ հուսով են, թե մեզ հաճելի է լսել այդ ամենը, եւ չեն հավատում, որ ընդունակ ենք հասկանալ առաջարկվածի անիմաստությունը։ Երկրորդ՝ նրանցից շատերն իրենք էլ չեն հասկանում, որ խոստումների եւ արտոնությունների հետ կապված խաղերի

 

Վարդան Բարսեղյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031