Առաջիկա, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսանկարահանման սարքեր տեղադրելու եւ ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակումն ապահովելու ծրագիրը կարծես թե ձախողվում է։ Նախօրեին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, նոր ընտրական օրենսգրքի համահեղինակներից Դավիթ Հարությունյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չբացառեց, որ գուցե հնարավոր չլինի ապահովել ընտրությունների ուղիղ հեռարձակումը։
Հովհաննես Սահակյան, ԱԺ պետական- իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ
– Պարոն Սահակյան, ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակումը ձախողման վտանգի առջեւ է, եւ ընդդիմադիր ուժերը մեղադրում են իշխանություններին՝ նշելով, որ Ձեր «մատն է խառը»..,
– Նախ ասեմ, որ եթե նույնիսկ չստացվի տեղադրելը, իշխանությունը այդտեղ որեւէ դերակատարում եւ մասնակցություն չունի։ Ստեղծվել է անկախ հանձնաժողով, եւ այդ հանձնաժողովն է կազմակերպում այդ ամբողջ գործընթացը։.
Կարդացեք նաև
– Ընդամենը մեկ ընկերություն է հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել, այն էլ պահանջել է նախատեսվածից կրկնակի ավել գումար։ Այդ ընկերության հետ արդեն որեւէ բանակցություն եղե՞լ է գործընթացը առկա միջոցների սահմաններում իրականացնելու նպատակով։
– Քանի որ հանձնաժողովն է մասնակցում քննարկումներին, ես անձամբ տեղյակ չեմ։ Եւ չեմ կարծում՝ որեւէ մեկը շահագրգռված է, որ դա չլինի։ Այս պահին էլ, կարծում եմ, որ այդ քննարկումները ծավալվում են, որպեսզի ընդհանուր եզրահանգման գան, եւ խնդիրն էլ ինչ-որ մի ձեւ հանգուցալուծվի։
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում