Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամենի շարժառիթը Գագիկ Ծառուկյանի անվերջանալի հարստությունն է, որն էլ նրան այնքան հրապուրիչ է դարձնում. «Հայկական ժամանակ»

Հունվար 20,2017 11:13

Այն, որ Սերժ Սարգսյանի միայն մեկ խոսքից հետո Գագիկ Ծառուկյանը պատրաստ Է փախչել քաղաքական դաշտից նույն արագությամբ, ինչպես նախորդ անգամ, արդեն եղել է։ Այդ դեպքում ինչու՞ են այս անպատիվ հերթերը՝ «Ծառուկյան» դաշինքին անդամակցելու համար։ Ի՞նչ ակնկալիքներ ունեն Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, մյուսները Ծառուկյանի հետ միավորվելուց։

Ընդ որում, դատելով Ծառուկյանի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին գնահատականներից, ՀԱԿ-ը եւս դեմ չէր լինի, եթե Ծառուկյանը մի սիրառատ հայացք էլ իրենց կողմը նետեր։

Քաղաքագետների, վերլուծաբանների տիրույթում է ասել՝ ի՞նչն էր այս «կրկեսի» հիմքում։ Սակայն թույլ եմ տալիս ինձ եզրակացնել, որ այս ամենի շարժառիթը Գագիկ Ծառուկյանի անվերջանալի հարստությունն է, որն էլ նրան այնքան հրապուրիչ է դարձնում թե՛ երեք նախագահների, թե՛ սեփական թիմակիցների աչքում։

Իսկ այն, որ ԲՀԿ, Օրինաց երկիր (այդ կուսակցության ճակատին հենց այս անվանումն է ընդմիշտ դաջված), մյուս մարդ-կուսակցությունները իշխանամետ են, վկայում են այդ կուսակցությունների առաջնորդների պաշտոնները, Ս, Սարգսյանի հրահանգով ընդդիմադիր կամ կառուցողական ընդդիմության փոխանցիկ կարգավիճակը։ ՀՅԴ-ն էլ արդեն ավանդաբար նախագահի ֆավորիտուհիներից է՝ ըստ կանչի։

Ընտրություններին Ծառուկյանի մասնակցությունը չի կարող նվազեցնել ՀՀԿ-ի ստանալիք ձայները։ Գործնականում իշխող կուսակցությունն ունի զրոյական վարկանիշ, սակայն Ծառուկյանի եւ իշխանական այլ նախագիծ-կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին հենց ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու նպատակ ունեն։ Քվեարկության արդյունքները մի բան են, ձայները հաշվելու եւ թվեր նկարելու մեխանիզմն՝ այլ։ Իսկ արդար ընտրությունների ակնկալիք որեւէ մեկը չունի։ Խորհրդարանական այս ընտրությունների դեպքում, երբ ՀՀԿ առաջնորդը անհարմար չի զգում եւ քաղաքական ասպարեզ է շպրտում իր իսկ ձեռքով այնտեղից վռնդված օլիգարխին, ձայների հաշվարկի ընթացքում անկասկա՛ծ չի ամաչի՝ դրանք կեղծվելու են՝ ՀՀԿ-ին վերագրելով 51 եւ ավելի տոկոս։ Ամեն ինչ պարզ է, ինչպես «Օլիմպիական Հայաստան» գրքում (հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան, 2010. Երեւան)։

Իր հայտնի ելույթում Ծառուկյանին «մտավոր ցածր ունակությունների տեր» համարող Սերժ Սարգսյանը չի սխալվում։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վանիկ Բաղդասարյան says:

    Հոդվածում ակնհայտ կերպով ընդգծված է այն նախանձ ու խանդը, որ քաղաքական գործիչը կարող է ունենալ, երբ դաշտում հայտնվում է մեկը, ով իրենից բոլոր առումներով առավել է, թե ռեյտինգի առումով, թե ռեսուրսներով, թե հանրության կողմից ընդունված լինելով…հիամՆոկոլ Փաշինյանը նման խանդով և նախանձով է լցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ…հարգելի նիկոլ, ոչ ոք մեղավոր չէ, որ քո ռեյտինգը, ձեր ԵԼՔ դաշինքի ռեյտինգի նման ձգտում է զրո, դե հիմա քաղաքականությունը տենց բան ա, մի օր բարձր դիրքերում ես, մի օր շաատ ցածր, մի քիչ զսպվածություն դրսևորի, ինչ էլ անես մեկ է, Ծառուկյան դաշինքը դրանից չի տուժելու…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031