Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2018-ի օդից կախված խորհրդարանը. «Ժամանակ»

Հունվար 20,2017 10:52

Թեև խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում խորհրդարանական ընտրությունը, փաստորեն, դառնում է իշխանության ձևավորման միակ աղբյուրը, այնուհանդերձ ակնհայտ է, որ 2017 թվականի ընտրությունը ինքնին չի հանդիսանում այդպիսին: Չի հանդիսանում այն պարզ պատճառով, որ այն տեղի է ունենում մի կարևոր բացի պարագայում:

Խոսքը 2018 թվականի մասին է, ավելի շուտ 2008 թվականին Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտի մասին, ինչը տեղի է ունենալու ապրիլին: Դա բերելու է կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման, սակայն, այստեղ, իհարկե, խնդիրը այն էլ չէ, թե ինչ ճակատագիր է ունենալու ներկայիս կառավարությունը, վարչապետը, մնալո՞ւ են Կարեն Կարապետյանն ու իր թիմը նաև 2018 թվականի ապրիլից հետո, թե՞ ոչ, լուծելի՞ է 4 տարի մշտական բնակության սահմանադրական արգելքը, թե՞ ոչ: Սրանք առանցքային հարցի, այսպես ասած՝ երկրորդական կամ ածանցյալ դետալներն են, քանի որ առանցքային հարցը այն է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը մտադիր է 2018 թվականից հետո պահել իշխանությունը:

Պահելու, իհարկե, մի քանի տարբերակ կա, ասենք՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելով, կամ լինելով ՀՀԿ նախագահ, այլ կերպ ասած՝ լինելով դե ֆակտո «Գենսեկ»: Տարբերակներից յուրաքանչյուրն ունի իր նրբերանգները, առանձնահատկություններն ու իհարկե կենսունակության կամ «պիտանելիության» ժամկետը: Սակայն, բոլոր դեպքերում, քանի դեռ բաց է մնում այդ հարցը, կնշանակի բաց է մնում իշխանության հարցը: Այսինքն՝ 2017 թվականի ընտրության արդյունքը մեծ հաշվով լինելու է ժամանակավոր, փոփոխության ենթակա արդյունք: Ինչ տեսքով կլինի փոփոխությունը, այլ հարց է, հնարավոր են մի շարք տարբերակներ՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական:

Ամեն ինչ կախված է լինելու այն բանից, թե ինչ է լինելու 2018 թվականի ապրիլից հետո, Սերժ Սարգսյանը գնալու է իշխանությունը պահելո՞ւ, թե՞ փոխանցելու տարբերակով: Դրանք լիովին տարբեր ռեժիմներ և հոգեբանություն են իշխող համակարգում, նաև թելադրված են լինելու տարբեր հանգամանքներով: Այդ ամենը չի նշանակում, որ 2017 թվականի ընտրության արդյունքում ձևավորված ստատուս-քվոն աներկբայորեն փոփոխվելու է 2018 թվականի ապրիլից հետո, կամ դրա որոշակիացմանն ընդառաջ: Հնարավոր է, որ ամեն ինչ մնա նույնը, չլինի առանձնակի փոփոխությունների կարիք: Սակայն, 2017-ի խորհրդարանն է ենթակա լինելու 2018-ի խնդրին՝ ոչ թե հակառակը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031