«Համախմբում» կուսակցությունը, ապա ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը, որն իրավաբան է, իր ֆեյսբուքյան էջում օրենքին հղում անելով, հիմնավորեցին, թե ինչու է ընտրած օրը սխալ։
«ԱԺ 5-րդ գումարումը կայացել է
մայիսի 31-ին, եւ նրա լիազորությունները պետք է դադարեն մայիսի 31-ին։ Հետեւաբար, ԱԺ հերթական ընտրությունները պետք է նշանակվեին մայիսի 31-ից 40 օր առաջ։ ԱԺ հերթական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը»,- գրել է պատգամավորը։
Այս հաշվարկի պարագայում ընտրությունը պետք է նշանակվեր առնվազն ապրիլի 21-ին, այլ ոչ թե 2-ին։
Կարդացեք նաև
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրեցինք մեկնաբանել պատգամավորի այս պնդումները։ «Կա Ընտրական օրենսգիրք, օրը նշանակված է, մենք իրականացնում ենք մեր գործառույթները։ Մեր տիրույթն
Ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթների իրականացումն է»,-ուղիղ պատասխանից խուսափեց ԿԸՀ նախագահը:
Հ.Գ. Ըստ որոշ տեսակետների, ընտրությունները 18-20 օր ավելի շուտ հայտարարելը պայմանավորված է Երեւանի ավագանու ընտրություններով, որը նշանակված է մայիսի 5-ին։ Եթե ապրիլի 21-ին նշանակվեր ԱԺ ընտրությունը, ապա ավագանին չէր հասցնի քարոզարշավ եւ նորմալ ընտրություններ անցկացնել, եւ հետընտրական բողոքի ալիքը կխանգարեր իշխանությանը, ուստի իշխանությունը գնացել է Սահմանադրությունը
խախտելու ճանապարհով։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում