Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 72-րդ առաջնությունում այսօր կայանալիք եզրափակիչ տուրից առաջ միանձնյա առաջատարը երեւանցի Սիրանուշ Ղուկասյանն է (նկարում), որը ութ հնարավորից վաստակել է 6,5 միավոր: Նրանից մեկ քայլ ետ է մնում գործող չեմպիոն, կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը, իսկ առաջատարների եռյակը 5,0 միավորով եզրափակում է Սուսաննա Գաբոյանը:
Չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար Սիրանուշից պահանջվում է այսօր սեւերով ոչ-ոքի խաղալ հանրապետության նախկին չեմպիոնուհիներից Աննա Հայրապետյանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ