Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քուրդ կուսակցապետը բանտից նամակ է հղել Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ. Ermenihaber.am

Հունվար 20,2017 10:42

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ կալանավայրից նամակ է հղել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը:

«Ակօս»-ի կայքում զետեղված գրության մեջ մասնավորապես ասվում է.

«Արդեն 10-րդ տարին է, որ Հրանտ Դինքը մեզ հետ չէ: Անցած 10 տարիների ընթացքում, ցավոք, չկարողացանք մեր երկիրը դարձնել այնպիսի երկիր, որտեղ բոլորը կարող են ազատ ապրել: Այդ պատճառով Հրանտի առջև ամոթով ենք մնացել: Սակայն մենք ծնկի չենք եկել»:

Դեմիրթաշը շեշտել է, որ այսքան ժամանակ չի բացահայտվում Դինքի սպանողների ու նրանց հետ կապված անձանց անունները, բայց բոլորը գիտեն մարդասպանին, ինչպես որ գիտեն Անկարայի, Ռոբոսկիի ու Սուրուչի ահաբեկչությունների մեղավորներին:

Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031