Լրահոս
Օրվա լրահոսը

Միանգամից հինգ շախմատիստներ չեմպիոն դառնալու հավասար հնարավորություն ունեն

Հունվար 20,2017 10:34

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվում է շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 77-րդ առաջնությունը, որտեղ համառ պայքար է ընթանում:

Եզրափակիչ տուրից առաջ մրցաշարային աղյուսակում սիմետրիկ պատկեր է ստացվել: Հինգ շախմատիստներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Հովհաննես Գաբուզյանը, ութ տուրից հետո ունեն 4,5-ական միավոր եւ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 1-ից 5-րդ հորիզոնականները եւ այսօր պայքարելու են առաջին տեղի համար, իսկ մյուս հինգը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը վաստակել են 3,5-ական միավոր:

Չեմպիոնի անունը հայտնի կդառնա ուշ երեկոյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031