Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոհվածների ծնողները ձեզ ո՞նց վերարտադրեն

Հունվար 20,2017 10:31

2016թ. քառօրյա պատերազմում՝ ապրիլի 1-4-ը թշնամու գնդակից զոհվեցին 100-ից ավելի զինվորներ, հաշմանդամ դարձան շուրջ 150-ը, չհաշված հեկտարներով տարածքների կորուստը և նյութական վնասները:

Եվ ահա այսօր օրվա իշխանությունը ձեռնարկում է իր հերթական վերարտադրությունը:

Ապրիլի 2-ին նշանակված է ԱԺ-ի ընտրությունների օր:

Քառօրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատները այդ օրերին կգնան գերեզմանատուն՝ իրենց զավակների մահվան տարին հիշատակելու համար: Դժվար թե նրանք սիրտ ունենան այցելելու ընտրատեղամաս և քվե տալու որևէ մեկին:

Ի դեպ, ապրիլի 2-ին ԿԸՀ-ի արդյունքների ամփոփումից հետո վերարտադրված իշխանությունը 7 օր 7 գիշեր կնշի ընտրություններում իր հաղթանակը՝ մոռանալով ոչ միայն հանրապետությունում առկա սոցիալական վիճակը՝ բևեռացումը, այլ ամենից կարևորը՝ քառօրյա պատերազմում զոհերի հիշատակի տարին:

Պարոնա՛յք բարձրագույն իշխանություն, սահմանադրական բարեփոխումները, ավելի ստույգ նոր սահմանադրության հանրաքվեն կազմակերպեցիք 2015թ. դեկտեմբերի 6-ին և հանրաքվեի հաջող արդյունքների համար հաջորդ օրը բաժակ բարձրացրեցիք, մոռանալով դեկտեմբերի 7-ը՝ Սպիտակի երկրաշարժի օրը:

Այս անգամ ևս բաժակ եք բարձրացնելու և նշելու հերթական հաղթանակը ընտրություններում:

Իրոք որ քաղաքականությունը բարոյականության հետ աղերս չունի:

 

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական

կազմակերպությունների ճյուղային

հանրապետական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031