Վեյկ-ան-Զեեում ընթացող շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարի մասնակիցները մեկօրյա հանգստից հետո պայքարը վերսկսեցին 5-րդ տուրում:
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց մրցաշարային աղյուսակը գլխավորող ուկրաինացի Պավել Էլյանովի հետ եւ արդեն 37-րդ քայլում պարտության մատնեց նրան: Հայ գրոսմայստերը 3,0 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական, իսկ ուկրաինացին 3,5 միավորով նահանջեց երրորդ տեղ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ