Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակ հացը թողնում է գրեթե նույն ազդեցությունը, ինչ որ շաքարը

Հունվար 20,2017 12:30

Կոնյակի, օղու, լիկյորների տեսակները եւ մնացած ալկոհոլային խմիչքները
նույնպես կտրուկ բարձրացնում են արյան մեջ շաքարի պարունակությունը

Հայտնի է, որ ածխաջրերը մեծ նշանակություն ունեն օրգանիզմի համար, քանի որ բոլոր ածխաջրերը նյութափոխանակության շնորհիվ ի վերջո վերածվում են գլյուկոզայի եւ դառնում արագ կուտակվող էներգիայի աղբյուրներ։

Սննդաբանները բազմիցս են զգուշացնում «վատ» ածխաջրերի մասին:

Արյան մեջ շաքարի նվազագույն քանակությունը` գլյուկոզայի տեսքով, օրգանիզմ փոխանցվում է առողջ, օգտակար եւ ածխաջրերով հարուստ սննդամթերքից: Մասնագետները նշում են, որ արյան շաքարի պարունակությունը կտրուկ չի բարձրանում` մրգից, բանջարեղենից, խոշորահատիկ հացահատիկից եւ ընդեղենից։
Սպիտակ հացը եւ առավելապես սպիտակ կամ բաց գույնի ալյուրից պատրաստած հացի մյուս տեսակները «վատ» ածխաջրերի ցուցակում են։ Սպիտակ հացը սպիտակ է այն պատճառով, որ նա պարունակում է հացահատիկի միայն ներսի կողմը եւ որքան բարձրորակ է համարվում, այնքան գրեթե ոչինչ չի պարունակում հատիկի մուգ կեղեւաշերտից։ Օրգանիզմի վրա սպիտակ հացը թողնում է գրեթե նույն ազդեցությունը, ինչ որ շաքարը։

Ավելորդ քաշ ունեցողները եւ նրանք, որոնք ունեն ավելորդ քաշի խնդիր, քաղցրավենիքից բացի, պետք է հրաժարվեն սպիտակ ալյուրից պատրաստած կերակրատեսակներից:
Մակարոնեղենի եւ ալյուրից պատրաստված մնացած սննդամթերքի դեպքում, որպես կանոն, գործում է հետեւյալ սկզբունքը` խոշոր աղացած ալյուրից պատրաստված վերմիշելն ավելի օգտակար է, քան սպիտակ ալյուրինը։ Մակարոնեղենը պետք է եփել քիչ։
Սակայն սա չի նշանակում, որ պետք է ընդհանրապես հրաժարվել հացից։ Խոշորահատիկ հացը (սեւ հացը), ինչպես նաեւ խոշոր աղացած ալյուրից պատրաստած ուտելիքները բարձրացնում են չնչին քանակով արյան մեջ շաքարի պարունակությունը եւ այդ պատճառով միանգամայն թույլատրելի են։

Եգիպտացորենը եւս, որպես արդյունաբերական եղանակով արտադրված սննդամթերք, մեծ վնաս է պարունակում։

Կարտոֆիլը նույնպես պատկանում է արյան մեջ շաքարի պարունակությունը կտրուկ բարձրացնող սննդամթերքների շարքին, հատկապես, երբ պատրաստվում են բարձր ջերմաստիճաններում (տապակել, եփել)։ Արյան մեջ պարունակվող շաքարի պատկերի վրա ազդում է նաեւ շուտ եփվող, կլոր եւ արեւմտյան արդյունաբերական երկրներում աճեցվող, լավ բերք տվող բրնձի տեսականին։ Արյան պատկերի վրա նրա անբարենպաստ ազդեցությունից խուսափելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս առավելությունը տալ «բասմատի» եւ ասիական երկար բրինձներին։ Բնական բրինձը պետք է գերադասել սպիտակից։


Ցանկալի չեն նաեւ գարեջուրը եւ թունդ ալկոհոլային խմիչքները։ Կոնյակի, օղու, լիկյորների տեսակները եւ մնացած ալկոհոլային խմիչքները նույնպես կտրուկ բարձրացնում են արյան մեջ շաքարի պարունակությունը։

Նիհարելու առաջին փուլում կարող եք ընթրիքից հետո մի փոքր բաժակ գինի խմել։
Սննդակարգից պետք է իսպառ բացառել լիմոնադը, կոլան եւ նման խմիչքները, քանի որ դրանք գրեթե միշտ ունենում են շաքարի բարձր քանակություն։

Շոկոլադային կոնֆետների մեջ նախապատվությունը պետք է տալ սեւ շոկոլադին, որի մեջ կակաոն կազմում է 70 եւ ավելի տոկոս եւ պարունակում է համապատասխանաբար ավելի քիչ քանակության շաքար։

Առանձնացնելով «լավ» ածխաջրերը՝ կարող են երաշխավորվել որպես առողջ սննդի բաղադրիչներ.
-խոշոր աղացած ալյուրից պատրաստված հաց եւ այլ հացամթերքներ,
-սպագետտի «ալ դենտե»,
-բնական եւ ասիական երկարավուն բրինձ, որը պետք է հնարավորինս կարճ եփել,
-միրգ, չրեղեն եւ չամիչ,
-միրգը պետք է ուտել սոված փորին։
Բացառություն են կարմիր հատապտուղները, ինչպես ելակը, մորին, հաղարջը եւ այլն, որոնք կարելի է ուտել նաեւ հիմնական կերակուրից հետո։ Դրանցից բացի՝ անշաքար մրգային ջեմ, թարմ կարտոֆիլ եւ մնացած բանջարեղենի մեծ մասը թարմ կամ եփած վիճակում։
-չափավոր կարելի է գինի (մեծ մասամբ ուտելուց հետո),
-կակաոյի մեծ մասնաբաժին ունեցող շոկոլադ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

19.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ավելացնեմ նաև,որ գլյուկոզայի է վերածվում նաև ավելորդ սպիտակուցը:Շաքարի հետ խնդիրներ ունեցողները պետք է սահմանափակեն լոբազգիների,մսամթերքների,ձկնեղենի օգտագործումը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031