Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային կառույցների չեզոք դիրքորոշման պատճառը` ՀՀ իշխանության անտարբերությունն է

Հունվար 20,2017 21:00
ohanjanyan

«Ապրիլը ցույց տվեց, որ մենք չպետք է սպասենք եւ հուսանք, որ մեր փոխարեն ինչ-որ միջազգային կազմակերպություն կքննադատի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: Այսօր մենք ականատես ենք միջազգային իրավունքի եւ միջազգային անվտանգության համակարգի, Հելսինկյան ակտի տապալմանը: Յուրաքանչյուր պետության, ազգի անվտանգությունը սեփական խնդիր է դարձել: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լրջորեն վերափոխել Հայաստանի քաղաքական իշխանությունը եւ միտքը», նման կարծիք հայտնեց «Առավոտ»-ի հետ զրույցում` Արցախի հանրապետական կուսակցության նախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը:

«Հայաստանը պետք է ռազմական, քաղաքական եւ բարոյական տեսանկյունից պատրաստ լինի պատժել յուրաքանչյուրին, ով վտանգ է սպառնում իր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանը: Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ի պատասխան Հայաստանը պետք է Ադրբեջանին ջախջախիչ հարված հասցներ ոչ միայն այն ուղղությամբ, որտեղ տեղի է ունեցել ագրեսիան, այլ ցանկացած ուղղությամբ, որտեղ առաջանում են վտանգներ: Այն, որ այդ ամենը տեղի չի ունեցել` խոսում է նրա մասին, որ կոռուպցիայի մեջ թաղված եւ իրենց իշխանավարումը շարունակելու մտքերով տարված իշխանությունն է մեղավոր Ադրբեջանի անպատժելիության համար: Հենց Հայաստանի քաղաքական իշխանության անտարբերությունից է բխում միջազգային միջկառավարական կառույցների չեզոք դիրքորոշումը», կարծում է ղարաբաղցի իրավապաշտպանը:

Ղարաբաղցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի հետ հարցազրույցը կարդացեք հունվարի 24-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031