Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսի ծառայության վճարի փոխարեն վերցրել է բենզասղոցը

Հունվար 19,2017 23:30

Վաչե Խառատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հակոբ Մովսեսյանին, Անուշ Ադամյանին և Աննա Հովսեփյանին Տավուշի մարզի Կոթի գյուղ տանելու դիմաց 5000 ՀՀ դրամ վարձավճարը և այդ ընթացքում գողացված 5000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսի գումարը՝ ընդհանուր 10000 ՀՀ դրամը ստանալու նպատակով,ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ դատական կարգով հայց ներկայացնելու և հայցի ապահովման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու փոխարեն, ինքնակամ իրականացրել է իր ենթադրյալ իրավունքները:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Վ. Խառատյանը 2016 թ. հոկտեմբերի 9-ին. ժամը 14:30-ի սահմաններում Հակոբ Մովսեսյանի առանձնատանը վերցրել է եւ իր հետ տարել է վերջինիս պատկանող 18000 ՀՀ դրամ արժողությամբ բենզոսղոցը, դրանով էական վնաս պատճառելով Հ.Մովսեսյանի իրավունքներին ու օրինական շահերին՝ նրան զրկելով սեփական գույքն իր հայեցողությամբ տնօրինելու,տիրապետելու և օգտագործելու ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված իրավունքների իրականացումից, բենզոսղոցով վառելափայտ կտրելու, դրանով գումար վաստակելու,իր ընտանիքի կարիքները հոգալու հնարավորությունից:

Վ. Խառատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով («Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին»): Սույն քրեական հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Նախկինում չդատված Վ.Խառատյանի վերաբերյալ քրեական գործով դատավարությունը վաղը՝ հունվարի 19-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031