Դոնալդ Թրամփի նախագահական երդման արարողության նախօրեին Վաշինգտոնը վերածվելու է վիրտուալ մի ամրոցի: Շուրջ քառորդ միլիոն ցուցարարներ պատրաստվում են բողոքի ցույցեր իրականացնել հանրապետական թեկնածուի երդման արարողությանը զուգահեռ:
Ոստիկանության տվյալների համաձայն շուրջ 900 հազար մարդ կմասնակցի երդման արարողությանը, որոնց թվում են ինչպես Թրամփի աջակիցներն, այնպես էլ ընդդիմադիրները: Միջոցառումները ներառում են ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ երդման արարողությունն ու Սպիտակ Տան շրջակայքի փողոցներով անցնող շքերթը:
Ցուցարարներից շատերը դժգոհ են Թրամփի արած հայտարարություններից՝ կապված կանանց, մահմեդականների, Օբամաքեերի չեղյալ հայտարարելու և ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատի կառուցման վերաբերյալ:
Թրամփի կողմնակիցներն աջակցում են նրան հաջողակ գործարար և հեռուստատեսային աստղ լինելու համար՝ որպես առավելություն ընդգծելով նրա՝ ավանդական քաղաքական համակարգից դուրս լինելը:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: