Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Սերգեյ Լավրովը հերքեց ադրբեջանական հեքիաթը»

Հունվար 19,2017 22:30

«Սա այն դեպքերից է, երբ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախարարը շատ հստակ, դիպուկ ու տեղին պատասխան է տվել: Այո, դա Ադրբեջանի ներքին գործը չէ. այսինքն, Ադրբեջանը չէ, որ պետք է որոշի Ղարաբաղի կարգավիճակը»,-այսօր, ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, ադրբեջանցի լրագրողը հարց էր ուղղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին`կմիջամտի՞ ՀԱՊԿ-ը, եթե Ադրբեջանը փորձի զենքով կարգ ու կանոն հաստատել իր տարածքում: Նա նկատի ուներ`ԼՂՀ-ում:

Ադրբեջանցի լրագրողի հարցը եւ ՌԴ արտգործնախարարի պատասխանն այսօր քննարկման առարկա են դարձել նաեւ ՀՀԿ ԳՄ նիստում:

Սերգեյ Լավրովի պատասխանում Էդուարդ Շարմազանովը կարեւորում է նաեւ հետեւյալը` Լավրովն ասել է այն, ինչ տարիներ շարունակ ասել է հայկական կողմը. «Խնդիրը կլինի լուծված, երբ կհստակեցվի ԼՂՀ-ի վերջնական կարգավիճակը: Առանց դրա այս խնդիրը չի կարող լուծվել: Ադրբեջանական հեքիաթները, որ իրավիճակը կկայունանա, երբ տարածքներ հանձնվեն` Լավրովը հերքեց»:

Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւս բազմիցս ասել է`եթե առաջընթաց ենք ուզում, պետք է վերացնենք ոչ թե հետեւանքներն, այլ պատճառները: Իսկ պատճառը ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտումն է, որն Ադրբեջանը չի ցանկանում ընդունել: Բայց ԼՂՀ ժողովուրդը պետք է ունենա կարգավիճակ, որն ինքը կորոշի»:

Էդուարդ Շարմազանովը 2017-ին նմանատիպ պատասխաններ է ակնկալում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031