Եկող հինգշաբթի օրը` հունվարի 26-ին կայանալու է ՀՀԿ ԳՄ, ապա խորհրդի նիստը: Գործադիր մարմնի նիստում իշխող կուսակցության ղեկավար մարմինը կհստակեցնի նախընտրական ցուցակների հարցը, խորհրդի նոր կազմը, նախընտրական շտաբի, քարոզչական աշխատանքների հետ կապված հարցեր եւ դրանք կներկայացնի խորհրդի քննարկմանը:
Այդ մասին, քիչ առաջ ավարտված ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ո՞վ կգլխավորի ՀՀԿ-ի նախընտրական շտաբը, ի՞նչ սկզբունքով կկազմվի նախընտրական ցուցակը`լրագրողների հարցերին ի պատասխան, ՀՀԿ խոսնակն ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն խորհրդի նիստից հետո:
Այսօր կայացած Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: ԳՄ անդամները ներկայացրել են իրենց տեսակետերը`ընտրական գործընթացների վերաբերյալ: Խոսել են նաեւ խորհրդի ապագա նիստից, քննարկել են խորհրդի հին ու նոր անդամների կատարած աշխատանքները:
Ըստ Շարմազանովի՝ ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ն կգումարի խորհրդի նիստ հունվարի 26-ին ԳՄ-ից հետո, որտեղ կընտրվի խորհրդի նոր կազմ, ու բոլոր օրակարգային հարցերը կքննարկվեն այդ նիստի ժամանակ:
Կարդացեք նաև
Վարչապետ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ի ցուցակում լինել-չլինելու հարցը, ըստ Էդուարդ Շարմազանովի, հստակ չէ: Իրավաբանները դեռ կուսումնասիրեն`վարչապետը հնարավորություն ունի՞ ընտրություններին մասնակցելու, թե`ոչ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ