Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվել է համաժողով` ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության թեմայով

Հունվար 19,2017 21:55

Հունվարի 18-ից 19-ը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ Անվտանգության և պաշտպանական քոլեջի, ԵՄ արտաքին գործերի ծառայության և Ավստրիայի հովանավորության ներքո Երևանում տեղի է ունեցել ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ոլորտի դասընթացների (ԵՄ ՀԱՊՔ)՝ արևելյան գործընկեր պետությունների տարբեր գերատեսչություններ ներկայացնող շրջանավարտների համար նախատեսված ԵՄ ՀԱՊՔ երկրորդ բարձրաստիճան համաժողովը:

Համաժողովը մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշվել է գլոբալ սպառնալիքների դեմ պայքարում գործընկեր երկրների միջև երկխոսության կարևորությունը:

Համաժողովի օրակարգում ներառված՝ կիբեռանվտանգության խնդիրներին նվիրված թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ներկայացուցիչը: Բանախոսությունում անդրադարձ է կատարվել կիբեռսպառնալիքների դեմ պայքարին, ներկայացվել են համապատասխան փորձն ու մոտեցումները:

Համաժողովի ավարտին ԵՄ ներկայացուցիչների կողմից ԵՄ Անվտանգության և պաշտպանական քոլեջի հավաստագրեր են շնորհվել դասընթացների մասնակիցներին:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031