Հունվարի 19-ին, ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21-010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոմեքենայի ներսում արգելափակված տուժած կա. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ 21-010» մակնիշի 34 UZ 983 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Բ. 1976 թ. ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում:
Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Կարդացեք նաև
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին (1976 թ. ծնված), ով անգիտակից վիճակում հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով մահացել է:
ԱԻՆ