ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Մ-4 ավտոճանապարհի Երևան–Սևան հատվածի մինչև 17-րդ կմ–ին, Գորիս–Կապան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին, Լոռու (բացի Սպիտակ քաղաքից) և Տավուշի մարզերում (բացի Նոյեմբերյան քաղաքից) առկա են տեղումներ ձյան տեսքով:
Կարդացեք նաև
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար փակ է:
ԱԻՆ