Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱԼԱ կուսակցությունը չի մասնակցի ԱԺ ընտրություններին

Հունվար 19,2017 20:15

Քիչ առաջ ավարտվել է ԳԱԼԱ կուսակցության վարչության նիստը, որոշում է  կայացվել  չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:  Այս մասին մեզ տեղեկացրեց ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանը:

«ԳԱԼԱ կուսակցությունը նպատակահարմար չի համարում հայաստանյան ներկա ներքաղաքական ստեղծված իրավիճակի պայմաններում ներգրավվել այդ գործընթացների մեջ»,-փոխանցեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին՝ արդյո՞ք նման որոշում կայացնելը պայմանավորված էր ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, Քրիստինե Մկրտչյանն ասաց. «ՏԻՄ ընտրություններն արդեն անցած փաստ են, չկենտրոնանալով ՏԻՄ ընտրությունների վրա՝ կարող եմ միայն ասել, որ ներկա իրավիճակն է հանգեցրել վարչության անդամների մեծամասնությանը  քվեարկել ընտրություններին չմասնակցելու օգտին»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031