Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրանի դեսպանին են ներկայացվել Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրման առավելությունները

Հունվար 19,2017 20:08

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 19-ին ընդունեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին: Հանդիպմանը ներկա էր նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն:

Նախարարը դեսպանին ներկայացրեց Հայաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ փոխադրումների ծրագիրը, իսկ Սերգեյ Վալկոն ընդգծեց փոխադրման այս ճանապարհի առավելությունները:

Մասնավորապես, շեշտադրվեցին մուլտիմոդալ փոխադրման ընթացքում բեռների անվտանգության և փոխադրման մատչելիության գործոնները: Նախարարը դեսպանին առաջարկեց իրանական բիզնես հանրությանը ներկայացնել այս հնարավորությունը և սերտացնել շփումները բեռնափոխադրումների ոլորտում:

Դեսպանը, երախտագիտություն հայտնելով ընդունելության համար, բարձր գնահատեց նախարարի մշտական պատրաստակամությունը: Սեյեդ Քազեմ Սաջջադին հայտնեց, որ անձամբ եղել է Երասխ կայարանում, ծանոթ է տերմինալի հնարավորություններին և պատրաստակամ է իրանցի գործարարներին ներկայացնել բեռնափոխադրման այս ճանապարհը` որպես բավական արդյունավետ մոդել:

Վահան Մարտիրոսյանն առաջարկեց երկու երկրների գործարարների մասնակցությամբ կազմակերպել համատեղ կլոր սեղան-հանդիպում և քննարկել բիզնես շփման ուղիներ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Իրանի կապի նախարարի` Հայաստան այցելության կազմակերպչական հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին դեսպանն ընդգծեց, որ վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցվել Իրան-Հայաստան գործարար շփումների ոլորտում, դրան նպաստել է նաև երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացումը: Նա հայտնեց, որ մոտ ժամանակներս Իրանից Հայաստան է ժամանելու իրանցի գործարարների պատվիրակություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031