Քիչ առաջ ընդհատվեց շուրջ երեքուկես ժամ տևած «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը:
Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջիկա երկու օրվա ընթացքում նիստը կշարունակվի:
Հիշեցնենք, որ հիմնական օրակարգային հարցը թերևս այն էր` արդյոք դաշինքով մասնակցեն ընտրությունների՞ն, թե՞ միայնակ:
Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը տեղեկացրեց, որ վարչության անդամները երեք-չորս անգամ հանդես են եկել ելույթներով, փորձել մեկը մյուսին համոզել: Սակայն նիստը ընդհատվել է, և որոշում այդպես էլ չի կայացվել: Հետաքրքրվեցինք` առարկություններ կայի՞ն, ինչու՞ ընդհանուր հայտարարի չէին գալիս, նա պատասխանեց. «Մենք ուզում ենք, որ ամեն մեկն ասի այն, ինչ մտածում է, որ հետագայում որևէ մեկի վրա ձախողում լինելու դեպքում չբարդվի: Այսինքն` կարող են դաշինքի անդամներից մարդիկ լինել, որ դուրս գան, որ այդ դեպքում խոսակցություն չլինի, որ որևէ մեկը չմնա պատասխանատու այդ ֆորսմաժորների դեպքում»:
Կարդացեք նաև
Տիկին Մուրադյանի մոտեցումը լայն կոնսոլիդացիան է. դաշինքով գնալը. «Այլ կերպ լավագույն դեպքում մի քանի մանդատի խնդիր է լուծվելու, իսկ երկրում գլոբալ հարցեր է պետք լուծել: ՀՀԿ-ին մեծամասնություն դառնալ չթողնելու համար պետք է դաշինքով գնանք: Հնարավոր է, որ ընթացքում լինեն ֆորսմաժորներ, ինչպես անցյալ անգամ` բամփոցիներ, բայց ոչ մի բան չփորձել ու ասել, որ հրեշը վտանգավոր է, չարժե նրա հետ կոնֆրոնտացիայի գնալ, դա հարցի լուծում չէ»:
Ծառուկյանի հետ դաշինք կազմելուն սկզբունքորեն «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամը դեմ չէ, թեև նշեց, որ «Ծառուկյան» դաշինք կազմելով` արդեն նա ակնարկներ է արել, բայց մյուս կողմից ըստ ժառանգականի` «чем черт не шутит»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ