Հունվարի 19-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության պայմանագրի ստորագրման արարողությունը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և վերոնշյալ ցուցահանդեսի գլխավոր հանձնակատար Ռապիլ Ժոշիբաևը ստորագրեցին «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության պայմանագիրը:
«Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսը լայն հնարավորություն կստեղծի` ամենատարբեր ոլորտում Հայաստանի ունեցած գրանցած հաջողությունները ներկայացնելու ﬕջազգային հանրությանը: Հայաստանին տրամադրվել է երկու հարթակ` «Ապագայի էներգիա» խորագրով ցուցահանդեսին մասնակցելու, նաև զբոսաշրջության և ակնագործության ոլորտները ներկայացնելու համար»,- նշել է նախարարը` հավելելով, որ Հայաստանը մոտ 20-30 կազմակերպություններով փորձելու է իրեն հատկացված մակերեսի ﬔջ առավելագույնս ներկայացվել:
«Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր հանձնակատար Ռապիլ Ժոշիբաևն ընդգծել է, որ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հաստատուﬓ ուրախալի առիթ է և սպասելիքներ կան, որ «Ապագայի էներգետիկա» խորագրով թեմային Հայաստանը կցուցադրի շատ լավ տաղավար: « Կարծում ենք, որ ցուցահանդեսը ցույց կտա Հայաստանի և Ղազախստանի ընկերական հարաբերությունները և իհարկե կտա ևս ﬔկ առիթ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար և հավելել, որ ﬕջազգային հանրությունը ﬔծ հետաքրքրվածություն ունի այդ ցուցահանդեսի նկատմամբ»,- նշել է Ռապիլ Ժոշիբաևը:
«Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի հավուր պատշաճի մասնակցությունն ապահովելու և այս ուղղությամբ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2016թ. դեկտեմբերի 13-ի N 1191-Ա որոշմամբ գլխավոր հանձնակատար է նշանակվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:
«Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսը կայանալու է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում 2017 թվականին: Միջոցառման շրջանակներում կցուցադրվեն վերջին տարիների լավագույն ձեռքբերումները կանաչ էներգետիկայի զարգացման բնագավառում: Ներկա դրությամբ 112 երկիր և 18 միջազգային կազմակերպություն հաստատել է նշված ցուցահանդեսին իր մասնակցությունը, որոնց հիմնական մասն արդեն իսկ նշանակել է ցուցահանդեսի մասնակցության հանձնակատար և կնքել է մասնակցության պայմանագիր:
Մասնակցությունը համաշխարհային ցուցահանդեսներին ուրույն հարթակ է երկրի պատմությունը և մշակույթը ցուցադրելու, նորարարական գաղափարներ և նվաճումներ փոխանակելու, ինչպես նաև ապագայի գլոբալ խնդիրների նկատմամբ երկրի մոտեցումները ներկայացնելու համար:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն