Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը ժամանակին ապրել է Մոսկվայում եւ խաղացել «Սպարտակի» կազմում, ESPN-ին տված հարցազրույցում խոսել է ռասիզմի մասին Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում:
«Ռասիզմ այստեղ՝ ԱՄՆ-ում էլ կա եւ մենք դրան ամեն օր հանդիպում ենք: Ես չեմ մտածում, թե այս առումով շոշափելի տարբերություն կա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Եթե Ռուսաստան մեկնես որպես զբոսաշրջիկ կամ մեկնաբան, ապա ռասիզմի ոչ մի դրսեւորում չես զգա: Ես գիտեմ, որ նախագահ Պուտինն ամեն բան անում է, որպեսզի այդպիսի բան չլինի», – ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ euro-football.ru-ի