Թուրքիայի իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը Թուրքիայում հայտնի հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին հայտնաբերելու ուղղությամբ, այսօր հայտարարել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:
«Ամեն տարի մենք նշում ենք Հրանտ Դինքի սպանության տարելիցը, մեծարում նրա քաջությունը փոքրամասնությունների իրավունքների համար պայքարում, և հարգանքի տուրք մատուցում խաղաղություն հաստատելուն ուղղված նրա բացառիկ ջանքերը», – ասել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը: – «Եվ ամեն անգամ մենք ստիպված ենք հիշել, որ նույնիսկ մեկ տասնամյակ անց այս ողբերգության պատվիրատուները անպատիժ են մնում»:
2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում հրապարակվող երկլեզու՝ հայերեն և թուրքերեն «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Դինքը սպանվեց իր խմբագրության մուտքի մոտ:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում