Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը վերադարձել է համաձայնությամբ և չի զբաղեցնելու ՀՀԿ-ի դաշտը». Սերգեյ Մինասյան

Հունվար 19,2017 16:40

«Գագիկ Ծառուկյանի վերադարձը սպասելի էր»,-«Զարկերակ» մամուլի ակումբում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին` այսպիսի կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Ըստ քաղաքագետի` նախընտրական շրջանում ԲՀԿ-ն փորձելու է այսպես կոչված կառուցողական ընդդիմության դաշտում աշխատել: Պարոն Մինասյանի կարծիքով` մնում է միայն հասկանալ` ԲՀԿ-ն միայնա՞կ է մասնակցելու ընտրություններին, թե՞ նրա շուրջ դաշինք է ձևավորվելու: Սերգեյ Մինասյանը փաստեց, թե ԲՀԿ-ին մյուս կուսակցությունները` բացառությամբ ՀՀԿ-ի, զգալիորեն զիջում են իրենց ռեսուրսներով, քանի որ ԲՀԿ-ն ունի նաև ֆինանսական ռեսուրսներ: Անդրադառնալով ՀԱԿ-ին` պարոն Մինասյանն ասաց. «ՀԱԿ-ն էլ հավակնում է գլխավոր ընդդիմադիր ուժ դառնալ: Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ էլ դրա մասին շեշտադրումներ կային»:

Սերգեյ Մինասյանի տպավորությամբ`ԲՀԿ-ն դառնալու է պռոարևմտյան ուժ: Ամփոփելով քաղաքագետը նշեց. «Կունենանք ՀԱԿ-ը, որը հավակնում է գլխավոր ընդդիմադիր ուժ դառնալ և այժմ ունենք դեռ վերջնական չձևավորված նախկին պաշտոնյաների հավանական ուժ, և չգիտենք` ինչ է լինելու «Ժառանգության» հետ»: «Ժառանգության» տարբեր թևեր տարբեր մոտեցումներ ունեն: Մեկը փորձում է Օսկանյանի, Օհանյանի քաղաքական ուժի հետ դաշինքի մեջ մտնել, մի մասը հավակնելու է Ծառուկյանի հետ միավորվել, մյուս մասը փորձելու է ինքնուրույն հանդես գալ: Գագիկ Ծառուկյանը փորձելու է իր շուրջ որոշ անձերի և քաղաքական ուժերի միավորել»:

Ըստ քաղաքագետի` ԲՀԿ-ն եկել է համաձայնությամբ և չի զբաղեցնելու ՀՀԿ-ի դաշտը. «ԲՀԿ-ն չի աշխատելու այն դաշտում, որը որոշված է կամ պլանավորվում է իշխանությունների կողմից: Չգիտեմ` արդյոք նախապես համաձայնություն կա՞ր, թե` ոչ, թե ինչ տոկոսների կամ մասշտաբների մասին է խոսք գնացել, բայց հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանը վերադարձել է համաձայնությամբ և շատ լավ հասկանում է այն ձևաչափն ու սահմանները, որտեղ կարող է և պետք է աշխատի: Դա ոչ թե ՀՀԿ-ի, այլ ընդդիմադիր հատվածի դաշտն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031