Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

6 տարվա ընթացքում 45 կին է սպանվել (Տեսանյութ). «Ա1+»

Հունվար 19,2017 16:35

Դատական համակարգում առկա են կարծրատիպեր ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց վերաբերյալ:

«Սպանության մեղադրանքը այսպես է դիտարկվում՝ խանդի հողի վրա կատարված սպանություն, կամ լինում է ամուսնական անհավատարմություն»,- նշում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության Կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ կանանց առնչվող գործերը քննելիս էլ հաճախ  քննարկվում են  բուն խնդրին չվերաբերող հարցեր: «Շատ հաճախ ասում են, որ լավ մայր չէր, ճաշը եփած չէր:  Դրա համար ես իրեն ծեծել եմ, կամ այսպես, կամ այնպես»:

Նախորդ տարվա հուլիսի 8-ին Թագուհի Մանսուրյանին  նախկին ամուսինը կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել, իսկ նրա մայրը ստացված  հարվածներից մահացել էր: Գործով նախաքննություն ավարտվել է եւ գործն արդեն ուղարկվել է դատարան:  Կինը պատժի առավելագույն չափ է պահանջում նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի համար: «Անպայման լինի ցմահ, քանի որ կարող է դուրս գալ եւ նորից նույնը կատարել:  Բացի այդ իմ երեխան է մեղք եւ պատասխան պետք է տա շատ բաների համար:  Կարող է երեխայից մուռը հանի»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    անվերջ չափազանցելով (որպէսզի ստանաք ձեր արտաքին դրամաշնորհները), ոչ մի տեղ ել չէք հասնելու

    եկէք մի քիչ բաղդատենք…

    «4,774,000 – The number of women in the U.S. who experience physical violence by an intimate partner every year.

    1,509 – The number of women murdered by men they knew in 2011. Of the 1,509 women, 926 were killed by an intimate parter and 264 of those were killed by an intimate partner during an argument.

    18,000 – The number of women who have been killed by men in domestic violence disputes since 2003.
    The number of American troops killed in Afghanistan and Iraq between 2001 and 2012 was 6,488.

    The number of American women who were murdered by current or ex male partners during that time was 11,766. That’s nearly double the amount of casualties lost during war.»

    հրամեցէք, պրպտեցէք…
    https://domesticviolencehomicidehelp.com/statistics/

    այդ բոլորը, այն երկրում որ մեզի «դասեր տալու» դիրքի վրա է տեվաբար,
    ի միջի այլոց այս հատուկ խնդրի կապակցությամբ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031