Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի ապագա նշանածը՝ օլիմպիական քառակի չեմպիոն, «Մեծ սաղավարտի» 38-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, Մելբուռնում ընթացող «Australian Open»ի երկրորդ շրջանում 6:3, 6:4 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Չեխիայի ներկայացուցիչ Լյուսի Շաֆարժովայի նկատմամբ՝ իրականացնելով 15 էյս:
Չորրորդ շրջան անցնելու համար Սերենան հանդիպելու է իր հայրենակից Նիկոլ Գիբզի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ USA Today-ի