Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիր չեմ ունեցել ոչ հարկայինի, որ մաքսայինի հետ». սփյուռքահայը հարկային խնդիրները «միֆ» է որակում (Տեսանյութ)

Հունվար 19,2017 16:23

Արտյոմ Թադեւոսյանը 20 տարի Մոսկվայում բնակվելուց հետո տարիներ առաջ տեղափոխվել է ՀՀ եւ Բամբակաշատ համայնքում հիմնել չրագործության արտադրամաս, որի արտադրանքն ամբողջությամբ սպառվում է ՌԴ-ում: «Միֆ է, որ ՀՀ հարկային դաշտը վատն է»,-«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով իր հաջողված պատմությունը՝ ասաց նա:

«2012թ.-ից զբաղվում եմ արտահանմամբ ու ոչ մի խնդիր չեմ ունեցել ոչ հարկայինի, որ մաքսայինի հետ: Ընդամենը մասնագետներ ենք ներգրավել եւ գործել օրենքի սահմաններում: Խնդիրն այլ բանում էր՝ մասնագետներ էին պետք, որոնք չունեինք, ստիպված շատ գումար ենք ծախսել եւ տեխնոլոգիաներ մշակել»,-պատմեց գործարարը:

«Եթե օրենքի դաշտում ես աշխատում, ոչ մի հարկային քեզ վատ բան չի ասի»,-վստահեցրեց Արտյոմ Թադեւոսյանը: Նա նաեւ նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցելը նպաստել է իր արտադրանքի սպառմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031