Լարսը փակվելու դեպքում Հայաստանի բեռները օդային ճանապարհով տանելը, որի հարցը նույնպես քննարկվում է, 8-10 անգամ ավելի թանկ է: Այսօր կառավարությունում պատասխանելով այդ հարցին ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Ըստ նրա, դա կարող է լինել միայն ֆորս-մաժորային պայմաններում:
Նախարարը, այն հարցին, թե մասնակցելո՞ւ է նախընտրական քարոզարշավին, հաշվի առնելով, որ վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին, ասաց, եթե կուսակցությունը որոշի, ապա` կմասնակցի:
Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին էլ ասաց` «Դա իր խնդիրն է, ինքը որոշել է հետ վերադառնալ քաղաքականություն, իր որոշումն է, իսկ մեր կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնել է»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ