Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձեռագործ «Բերդ» արջուկ, խեցեղեն, գլխարկ. սփյուռքահայ երիտասարդի բիզնեսի արդյունքը (Տեսանյութ)

Հունվար 19,2017 16:17

Վերջին 8 տարում ՀՀ-ում բնակվող կանադահայ Շանթ Չակմակը, որն աշխատում է «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամում, «Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր հաջողված պատմությունը: Հայրենադարձ երիտասարդի հիմնադրամը կանանց համար աշխատատեղեր է ստեղծում եւ օգնում, որպեսզի նրանց արտադրանքն իրացվի:

Շանթը նշեց, որ Հայաստանի մարզաբնակ 200 կանայք արդեն աշխատանք ունեն. նրանց ձեռագործ իրերը՝ «Բերդ» անունը ստացած արդեն հայտնի արջուկը, խաղալիքները, կավե իրերն ու հուշանվերները հիմնականում սպառվում են ՀՀ-ից դուրս:

«Մեր արջուկները բավականին հայտնի են, արտադրվում են Բերդ քաղաքում: Գյուղերից մեկում էլ կանայք գլխարկներ են գործում…»,-ասաց Շանթը: Նա նշեց, որ կցանկանար սեփական խանութն ունենալ եւ ապրանքների սպառումը շատացնել նաեւ հայրենիքում:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031