ՄՅՈՒ-ն դարձավ Անգլիայի պրեմյեր լիգայում հակաահաբեկչական բաժանմունք ստեղծած առաջին ակումբը, տեղեկացնում է The Daily Mail-ը:
Բաժանմունքը ղեկավարում է Մեծ Մանչեսթերի ոստիկանության նախկին մի սպա, որը ահաբեկչությանը հակազդելու ուղղությամբ գործողություններին մասնակցելու մեծ փորձ ունի եւ մասնագիտացած է շենքերն ու ավտոմեքենաները «մաքրելու» գործում:
Այսուհետեւ, «Օլդ Տրաֆֆորդի» ամբողջ անձնակազմը հատուկ պատրաստվածություն է անցնելու, իսկ ստադիոնում պարբերաբար անցկացվելու են տարբեր բնույթի կանխարգելիչ միջոցառումներ:
ՄՅՈՒ-ն իր ստադիոնում անվտանգության հատուկ միջոցառումների գործընթացը սկսել է Փարիզում «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի վրա ահաբեկչական հարձակումից հետո:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ dailymail-ի