«ՀՀ ներքին շուկան փոքր է: Ներկրման մասով ունենք մենաշնորհներ, օլիգարխներ, մրցակցության խնդիր: Բայց քանի որ շուկայի խնդիր կա, ոմանք խուսափում են հարկեր վճարելուց, որ առավելություններ ունենան մյուսների հանդեպ»,-«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ղեկավար Վարդան Մարաշլյանը:
Նրա բնորոշմամբ՝ հայրենադարձները կարող են հաջողել ՀՀ-ում, եթե գործունեություն ծավալեն արտաքին շուկայի հետ: «Մաքուր աշխատելով խնդիր չեք ունենա»,-վստահեցրեց Մարաշլյանը:
Հարցին՝ չե՞ք կարող մենաշնորհների ոլորտ մտնել, նա այսպես արձագանքեց. «Որպես հայրենադարձ՝ ինձ համար վիրավորական է տեղափոխվել Հայաստան՝ բանան ներկրելու համար»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ