Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է նախահարձակ լինենք, ինչո՞ւ սպասել, որ Ադրբեջանը կրկնի ապրիլյան իրավիճակը». Թեւան Պողոսյան (Տեսանյութ)

Հունվար 19,2017 15:33

«Ամեն օր էլ պատերազմ է, մի օր շատ են կրակում, մի օր՝ քիչ: Ավելի խելոք պետք է լինենք: Ու եթե պետք է նախահարձակ լինենք, ինչո՞ւ ենք սպասում, որ Ադրբեջանը կրկնի ապրիլյան իրավիճակը: Ամեն անգամ Ադրբեջանը պետք է անի, մենք էլ պատասխանե՞նք»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի կողմից ապրիլյան էսկալացիան կրկնելու նախադրյալ կա՞, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Դիտարկմանն ի պատասխան, թե հայկական կողմը գուցե միջազգային հանրության արձագանքի՞ց է խորշում, նա հիշեցրեց ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը, թե Արցախյան հակամարտությունը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը:

«Ալիեւը փորձելու է ասել, որ իր ձեռքում է Եվրոպայի անվտանգությունը: Մենք էլ նոր ուղերձ պետք է ձեւավորենք՝ ՀՀ-ն եւ Արցախը ապահովում են Եվրոպայի անվտանգության հարավ-արեւելյան սահմանը: Չինարիի դեպքին հաջորդած պատժիչ գործողություններից հետո լսե՞լ եք, որ մի եվրոպացի չինովնիկ մեզ ասի՝ ինչո՞ւ եք արել»,-նկատեց Թեւան Պողոսյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին  հայտարարությանը. «Թող քսան արտգործնախարար հայամետ հայտարարություն անի, միեւնույնն է՝ դրանից Չինարիո՞ւմ է անվտանգ լինելու, թե Թալիշում: Գիտակցենք, որ այս տարում պետք է զարկ տանք ռազմարդյունաբերությանը»:

Պողոսյանը նաեւ ընդգծեց՝ եթե ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն ի վերջո փակվի, հետեւանքներ կլինեն, քանի  գրասենյակն իրականացնում էր, օրինակ, անվտանգությանն առնչվող կրթական ծրագրեր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031