Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների շուրջ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում:
«Այո՛, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների շուրջ: Ձեզ ավելի լավ է հայտնի՝ որքան զարգացած է Ռուսաստանի ռազմական արդյունաբերությունը: Մենք հետաքրքրված ենք հիմնականում ամենաժամանակակից պաշտպանական սպառազինությամբ, նոր մշակումներով: Դա վերաբերում է և՛ ուղղաթիռային տեխնիկային, և պաշտպանական համակարգին՝ ամբողջ համալիրին: Սա շարունակական գործընթաց է»,- ասել է նա:
Սպառազինության վերաբերյալ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նոր պայմանագրերի հեռանկարները Ալիևը գնահատել է որպես «լավ»:
«Դուք գիտեք պատմությունը, թվերը հրապարակվել են, ստորագրվել են շուրջ 5 մլրդ դոլարի պայմանագրեր, դրանց մեծ մասն արդեն իրականացվել է»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ