Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը «Բջնին» աճուրդի հանելու մասին

Հունվար 19,2017 14:54

«Բջնի» հանքային ջրերի գործարանը, որը պատկանում է ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկության, աճուրդի է հանվել:

Թե ի՞նչն է պատճառը, որ գործարանը վաճառքի է հանվում, արդյոք ֆինանսական խնդիրներ կա՞ն, Aravot.am-ը փորձեց ճշտել Ռուբեն Հայրապետյանից:

Ռուբեն Հայրապետյանը մեր հարցը լսելուն պես զարմացավ, որ իր գույքը վաճառքի է հանվել. «Դուք ինձանից նման բան լսե՞լ եք»:

Մեր այն դիտարկմանը, որ մամուլն է գրել գործարանի աճուրդի մասին, ուստի փորձում ենք ճշտել տեղեկությունն ու վաճառքի պատճառները, Հայրապետյանն այսպես պատասխանեց . «Իմ անուն-ազգանունն էդքան հաճելի՞ է ձեզ, որ ուզում եք գրեք ու մարդիկ կարդան»:

«Ոչ, իհարկե: Պարզապես խոշոր բիզնեսին վերաբերող հարց է»,-մեր այս պատասխանից հետո նոր պարոն Հայրապետյանը հստակեցրեց՝ «Ամեն դեպքում, նման բան չկա»:

Իսկ ընկերության գործադիր տնօրեն Արսեն Իգիթխանյանն էլ ասաց, որ գործարանը ֆինանսական խնդիրներ չունի եւ այն աճուրդի հանված չէ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը PHOTOLUR-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031