Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանն ու Հայաստանն աշխատում են Իրանի հետ կապված ծրագրեր իրականացնելու ուղղությամբ

Հունվար 19,2017 14:50

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի մեկնաբանմամբ, հայ-վրացական հարաբերությունների համար 2017 թվականը լավ ու բարենպաստ նախադրյալներով կսկսվի:

«Վրաստանում ընտրական ցիկլը՝ խորհրդարանական ընտրություններն ավարտված են, հիմա ընտրություններ են սպասվում Հայաստանում, ինչից հետո պետք է որ նոր կառավարության ղեկավարին այցելություն լինի: Անցած տարի Վրաստանի վարչապետն այցելել է Հայաստան, այդ ժամանակ բարեկամության կամուրջ ծրագրի հիմնարկն է դրվել: Այդ նախագիծը կարեւոր է նրանով, որ գալիք երկու տարվա ընթացքում իրականանալու է, նաեւ անցած տարվանից լավ հիմք դրվեց էներգետիկ համագործակցության ոլորտում, ինչը վերաբերում է էներգոհամակարգերի միակցմանը՝ ՌԴ-Հայաստանի-Իրանի ու Վրաստանի:Պետք է որ դրական տարի լինի»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Վրաստանի հարցերով փորձագետը:

Նրա խոսքով, անցած տարի Հայաստանից Վրաստան հանգստանալու մեկնողների թիվն աննախադեպ էր. «Հայաստանից 1 միլիոն 496.000 այցելու է գնացել Վրաստան: Մենք երկրորդ տեղում ենք, զիջում ենք Ադրբեջանին: Մեր երկու երկրները վիզային ռեժիմն են հանել Իրանի հետ, փորձում են համատեղ ծրագրեր, միասնական փաթեթներ մշակել Իրանի հետ կապված, որ իրանցիները մեկ այցելությամբ այցելեն երկու երկրներն էլ, ինչը տուրիզմի զարգացմանը կակտիվացնի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031