Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թեհրանում բարձրահարկ շենք է փլուզվել. ավելի քան 30 մարդ գտնվում է փլատակների տակ

Հունվար 19,2017 14:40

Իրանի մայրաքաղաք Թեհրանում հրդեհ է բռնկվել «Պլասկո» բարձրահարկ շինությունում, որի հետևանքով շենքը փլուզվել է: Ինչպես հաղորդում է Tansim գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, շենքի փլատակների տակ է հայտնվել ավելի քան 30 մարդ:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ի սահմաններում: Դեպքի վայր է ուղարկվել շուրջ 200 հրշեջ, որոնք 3.5 ժամ պայքարել են կրակի դեմ:

«Որոշ պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ շենքի փլուզման վայրում եղած 30 հրշեջներ, 2 թղթակիցներ և առևտրի կետերի մի քանի սեփականատերեր գտնվում են փլատակների տակ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ կա նաև գազի արտահոսքի և պայթյունի հավանականություն, որի պատճառով մարդկանց խորհուրդ է տրվում լքել տարածքը: Հրդեհի և փլուզման հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, տուժել է 38 մարդ:

«Պլասկո» շենքը համարվում է Թեհրանի ամենաբարձր շինությունը: Այն կառուցվել է 1962թ. և ծառայում է որպես առևտրի կենտրոն:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031