Լրահոս
Օրվա լրահոսը

Ստվերի «անձնագիր». Պետական եկամուտների կոմիտեն անհատական վերլուծությունների համակարգ է ներդրել

Հունվար 19,2017 13:46

Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականից ընդլայնում է անհատական վերլուծությունների համակարգի կիրառությունը: Խոշոր բիզնեսից բացի ստվերի անձնագրավորում կկատարվի նաև 2015-16 թվականների արդյունքներով 100 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած անհատ ձեռնարկատերերի և առևտրային կազմակերպությունների դեպքում: Ստվերի անձնագրավորման գործընթացը մեկնարկել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում դեռ նախորդ տարվա նոյեմբերից: Բարձր արդյունավետության շնորհիվ վերլուծության ենթարկվող տնտեսվարողների շրջանակն ընդլայնվել է: «Երկու ամիսների աշխատանքի արդյունքում ունեցել ենք եկամուտների աճ: Միայն դեկտեմբերին հարկային և մաքսային մարմինները հավաքագրել են 104 մլրդ դրամ. դա Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը՝ հավելելով, որ շարունակվում է բիզնեսի հետ երկխոսության գործելաոճը: Նոր տարում ոլորտային առաջին հանդիպումը կաթնամթերք, մսամթերք, թռչնի միս և ձու արտադրողների հետ էր: Կոմիտեն նրանց է ներկայացրել ինչպես ոլորտային, այնպես էլ յուրաքանչյուր ընկերության ռիսկերը: Հիմնականում դրանք են ծախսերի ուռճացումը, թաքցվող շրջանառությունը, գների թերհայտարարագրումն ու ՀԴՄ շահագործման կանոնների խախտումը:

Տնտեսվարողների հարկային կենսագրության վերլուծության արդյունքում ի հայտ եկած տվյալներով կազմվելու և հրապարակվելու է ռիսկային գնահատված հարկատուների ցանկը: «Հաջորդ քայլը հարկատուների հետ անհատական աշխատանքն է, երբ յուրաքանչյուրին առաջարկելու ենք շտկել գործելաոճը: Բիզնեսի կողմից ընդառաջ քայլ չկատարելու դեպքում ՊԵԿ-ը դիմելու է վարչարարական խիստ գործիքների կիրառմանը»,-նշել է Կարեն Բրուտյանը և վերահաստատել ՊԵԿ-ի պատրաստակամությունը՝ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու ոլորտային առաջարկները:

 

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031