Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերգեյ Լավրովի հայտարարությունը շոկային իրավիճակ ստեղծեց Ադրբեջանում». Սերգեյ Մինասյան

Հունվար 19,2017 13:43

Հիշեցնենք, որ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի՞ Ադրբեջանի «ներքին գործերին», եթե վերջինս փորձի «զտումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղում և այն մաքրել ահաբեկչական և այլ քրեական տարրերից», Սերգեյ Լավրովը պատասխանել էր. «Դա բացառապես Ադրբեջանի ներքին գործերի խնդիրը չէ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում գոյություն ունի որոշումների ամբողջ փաթեթ, առաջին հերթին այն որոշումները, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակամարտության ամենաթեժ պահին և պահանջում էին կրակի դադարեցում: Եթե հետաքրքրվում եք, կարող եք նայել արխիվները և տեսնել՝ ինչպես են կրակի անհապաղ դադարեցման մասին այդ պահանջները պահպանվել, ում կողմից են պահպանվել, ում կողմից՝ ոչ:

Մեկնաբանելով Լավրովի հայտարարությունները՝ «Զարկերակ» մամուլի ակումբում պարոն Մինասյանն ասաց. «Իրականում դա կարելի է մեկնաբանել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ԱԳ նախարարի հայտարարություն, որը պարունակում է ՄԽ գործունեության և մադրիդյան սկզբունքների ավելի համապարփակ ինչ-որ վերլուծություն: Կարևոր է այն հանգամանքը, որ Լավրովն, ինչպես նաև բոլոր համանախագահները, այս կամ այն ձևով բազմիցս նշել են, որ բոլոր կետերն իրար հետ կապված են, և կլինի դա տարածքների, փախստականների կամ որևէ այլ բաղադրիչ, կարող է լուծվել, միայն եթե Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարց լուծվի»:

Ըստ Սերգեյ Մինասյանի՝ հերթական անգամ Լավրովի կողմից արձանագրվեց այն հանգամանքը, որ ՌԴ-ն և Մինսկի խմբի համանախագահները դեմ են հակամարտության ուժային լուծման փորձին:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի՝ Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելուն դեմ լինելուն՝  Սերգեյ Մինասյանը դա բնութագրեց այսպես. «Սերգեյ Լավրովի հայտարարությունը շոկային իրավիճակ ստեղծեց Ադրբեջանում և հասարակական-լրատվական դաշտում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031