Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համախմբման տեսանկյունից ամենամեծ չիրացված ներուժն ունի Գագիկ Ծառուկյանի շուրջը ձեւավորվող դաշինքը. «Հայոց աշխարհ»

Հունվար 19,2017 12:58

Ներկա պահին արդեն ակնհայտ է, որ Հանրապետականը իր դիմաց ունենալու է ընդդիմադիր ուժերի առնվազն երկու համախմբում, որից առաջինի «թթխմորը» կազմելու են հունվարի 17-ին համագործակցության մասին համաձայնագիր կնքած «Համախմբումը», «Երրորդ Հանրապետությունը» եւ Դեմոկրատական կուսակցությունը, իսկ երկրորդինը՝ նույն օրը քաղաքական ասպարեզ վերադարձած Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծվող դաշինքը։

Ինչո՞ւ հենց այս երկու ընդդիմադիր խմբավորումները կարող են դառնալ իշխանության ու նրան աջակցող ուժերի հիմնական մրցակիցները ընտրություններում։ Պատճառն այն է, որ ի տարբերություն նախընտրական համախմբման առաջին փորձը ձեռնարկած «Ելքի», սրանք դասական առումով կողմնորոշումային դաշինքներ չեն, թեպետ նրանց շարքերում գերակայողն անկասկած ռուսամետ ուժերն ու գործիչներն են։

Սրանցից առաջինը ավելի շուտ կողմնորոշումային մտածելակերպը մի կողմ դնելու եւ միասնաբար իշխանությանը թիրախավորելու փորձ է, որը կարող է իր հետեւից քաշել նաեւ այլ ընդդիմադիր ուժերի։ Իսկ երկրորդը, ի դեմս Գագիկ Ծառուկյանի շուրջը ձեւավորվող դաշինքի, դեռեւս չի հստակեցրել իր քաղաքական ուղեգիծը։ Ուրեմն այս նոր դաշինքների հիմքում դրված է լինելու պրագմատիկ հաշվարկը կամ «սպորտային տրամաբանությունը»։

Բացի «Ելքից» ու վերոնշյալ երկու դաշինքից, ուրիշ ի՞նչ համախմբումներ են հնարավոր ընդդիմադիր դաշտում։ Ակնհայտ է, որ Հ.Բագրատյան-«Ազատ դեմոկրատներ» երկխոսությունը էական հեռանկարներ չի բացում ընդդիմության հետագա համախմբման ճանապարհին։

Նույն դերում վճռորոշ դերակատարություն չեն կարող ստանձնել նաեւ ՀԱԿ-ն ու նրա շուրջը համախմբված կամ համախմբվելիք ուժերը. նրանց վառոդը վաղուց արդեն սպառվել է։

Համախմբման տեսանկյունից ամենամեծ չիրացված ներուժն ունի Գագիկ Ծառուկյանի շուրջը ձեւավորվող դաշինքը։ Նա, երեւում է, երկար է մտածել, բայց այսուհետեւ ստիպված է լինելու արագ կողմնորոշվել։ Ուստի հենց այս դաշինքի հնարավոր քայլերից է կախված ընդդիմադիր դաշտում սկիզբ առած համախմբումների հետագա ընթացքը։

Կարծում ենք՝ Ծառուկյանին վերագրվող իշխանության քաղաքական պատվերի շրջագծում գործելու մասին ենթադրությունները, մեղմ ասած, այնքան էլ հիմնավոր չեն։ Դրա համար նա կարող էր ընդհանրապես քաղաքական ասպարեզ չմտնել, եւ միայն այդ հանգամանքը բավարար էր իշխանությանը լուրջ աջակցություն մատուցելու համար։ Սակայն նա դա չարեց։ Ավելին՝ նա չդարձավ նաեւ որոշակի վարկանիշ ունեցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը երկրորդ շնչառություն հաղորդելու գործի առաջամարտիկը։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031