Իտալիայի կենտրոնում ձնահյուսքը ծածկել է հյուրանոցը, որտեղ, ենթադրաբար, եղել է շուրջ 30 մարդ: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Աբրուցո նահանգում: Ձնահյուսքն առաջացել է հունվարի 18-ին Իտալիայի տարածքում գրանցված ստորգետնյա ցնցումների հետևանքով:
Փրկարար ծառայությունների ղեկավարներից Անտոնիո Կրոչետան գործակալությանը հայտնել է, որ դեպքի վայրում կան «մեծ թվով զոհեր»: Զոհերի հստակ թիվը նա չի նշել:
Տեղի Channel 1 iba հեռուստաալիքի լրագրող Ամիչայ Սթեյնը Twitter-ի իր էջում գրել է, որ ձնահյուսքի հետևանքով զոհվել է շուրջ 25 մարդ՝ զբոսաշրջիկներ և հյուրանոցի անձնակազմի անդամներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ