Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ստուգեց, թե իր տված հանձնարարականներով ինչ են արել

Հունվար 19,2017 12:28

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց ներկայացնել, թե ինչ է արվել մինչ այս իր տված հանձնարարականների ուղղությամբ:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ նշված ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ մշակվել են 101 իրավական ակտեր, որոնցից ընդունվել են 51-ը: Այդ ակտերի թվին են պատկանում օրենքների նախագծեր, կառավարության եւ վարչապետի որոշումներ, որոշ դեպքերում՝ նախարարների հրամաններ:

Պարոն Հարությունյանը առանձնացրեց այն հանձնարարականները, որոնք միտված էին պետական կառավարման համակարգի արդիականացմանը: Ըստ նրա, առավել կարեւոր կետերից մեկը լիազորությունների ապակենտրոնացումն է. «Այս հանձնարարականի արդյունքում որդեգրվել է երկու մոտեցում: Առաջին՝ յուրաքանչյուր օրենքի նախագիծ, որը մշակվում է եւ չի վերաբերում լիազորությունների ապակենտրոնացմանը, պարտադիր պետք է անդրադարձ կատարի լիազորությունների ապակենտրոնացման խնդրին: Այսինքն՝ օրենքը վերլուծվում է, թե ինչ լիազորություններ կան, որոնք վերապահված են կառավարությանը եւ, եթե հնարավոր է այն վերապահել ավելի ստորին օղակներին համապատասխան պատասխանատվություն սահմանելով, օրինակ` նախարարություններին, ապա դա իրականացվում է»:

Անդրադառնալով «Գնումների մասին» նոր օրենքին, որն արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից՝ նշեց, որ այն նախատեսում է գնումների ավելի ճկուն եւ թափանցիկ մեխանիզմներ, ինչը թույլ է տալիս բարձրացնելու կառավարության հանրային հաշվետվողականությունը:

Ներկայացնելով ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի օպտիմալացման թեմայից նախարարն ասաց, որ 2017թ-ին կատարված փոփոխությունները հնարավորություն կընձեռեն տնտեսելու 3,9 մլրդ դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031